ՔԿ-ն հայտնել է Գյումրիում ձերբակալվածների թիվը
Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews.am -ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում, համայնքապետարանի շենքի տարածքից ձերբակալվել են նրան աջակցություն հայտնած մի շարք քաղաքացիներ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը: Այս տեղեկությունը հաստատել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Հրայր Թովմասյանն հարցազրույցիս ժամանակ լույսն անջատելու հնարավորություն ունենա, կանի. Ա. Սիմոնյան
Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ...
Ի սկզբանե շոուն կազմակերպվեց՝ մի քանի հաղորդագրություններով․ Ծառուկյանի փաստաբան
Առհասարակ որեւէ ցուցմունք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործով գոյություն չունի։ Այս մասին Kentro...
Անհեթեթ և անհիմն մեղադրանքներ են. Թրամփ
Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթություն և Սպիտակ տան կողմից լիազորությունների չարաշահման օրինակ է անվանել...