Կարմիր բերետավորների նոր խումբ է ժամանել Գյումրիի համյանքապետարան
Գյումրու քաղաքապետարանի մոտ գերլարված իրավիճակ է։ Այստեղ են ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Քաղաքապետարանի մոտ են բերվել մեծ թվով ոստիկանական ուժեր, միաժամանակ հավաքվել են հարյուրավոր գյումրեցիներ՝ թույլ չտալու, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալեն և տանեն շենքից։
Ոստիկանների և քաղաքացիների միջև պարբերաբար հրմշտոց է լինում։ Քաղաքապետարանի մոտ կարմիրբերետավորների նոր խումբ բերվեց։ Քաղաքացիները վանկարկում են. «Ամո՛թ»։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոն...
Դավիթ Խաժակյանն ահազանգում է
Տեղեկացնում եմ, որ այս օրերի ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր առ այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի ան...
Ռուսաստանում Wikipedia-ն տուգանվել է 3 միլիոն ռուբլով
Wikipedia-ն տուգանվել է 3 միլիոն ռուբլով՝ կեղծ տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար, գրում են ռուսական ԶԼՄ-ներ...
«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղա...