Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պաշտոնական որոշում չկա։ Նա այդ մասին ասաց քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նման որոշում պաշտոնական չկա։ Այստեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները ցանկություն և համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանն ու գաղափարին, ինչպես նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու»,- նշեց սրբազանը։
Հարցին, թե երբ հստակ որոշում կլինի վարչապետի թեկնածուի առումով, նա ընդգծեց՝ նախ պետք է Վեհափառ հայրապետի հետ խոսի այդ հարցի շուրջ՝ հասկանալու՝ ի վերջո այդպես է պետք գնալ, թե այլ ճանապարհով։
«Ես սեփական ջանքերով առաջադրվելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ մղում։ Ժողովուրդը պետք է առաջադրի, հաստատի։ Մեր քաղաքական դաշտի գործողներն իրենց մտքերը հայտնել են այդ մասով։ Նույն սեղանի շուրջ այնպիսի մարդիկ են նստել այսօր, որ այլ պայմաններում չեմ կարծում, թե կբարևեին իրար»,- ասաց սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոսը նշեց, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թորոսյանն անդրադարձել է Բագրատ Սրբազանի հանդիպմանը քաղաքական ուժերի հետ
Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Ա...
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հե...
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...
Կիրանցում 3 սյուն է տեղադրվել
Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ...