Ի՞նչը կարող էր լինել Երևանում չեչեն աղջկա սպանության պատճառը. ԶԼՄ

23-ամյա Այշատ Բայմուրադովան, որը մի քանի ամիս առաջ Չեչնիայից փախել էր ընտանեկան բռնության պատճառով մարդու իրավունքների պաշտպանների օգնությամբ, հավանաբար խեղդամահ է եղել Երևանում: Դրա մասին հայտնել է նրա մարմինը տեսած անձը: Այս մասին գրում է ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքը:


Հավելենք, որ Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հաստատել սպանության վարկածը:


«Աղջիկը կարող էր լինել այսպես կոչված պատվի սպանության զոհ: Դա Հյուսիսային Կովկասում տարածված պրակտիկա է, երբ տղամարդ ազգականները հաշվեհարդար են տեսնում ընտանիքում անպատշաճ համարվող վարքի մեջ կասկածվող կանանց նկատմամբ:


Ըստ տեղեկությունների հոկտեմբերի 15-ին աղջիկը չի վերադարձել զբոսանքից, որտեղ պետք է հանդիպեր նոր ընկերուհու հետ։ Վերջինիս Instagram-ի հետևորդների թվում են Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մտերիմ մարդիկ»,- գրում է Telegram ալիքը։


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Քաղաքականություն