Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մերժվել է

Վարչական դատարանը մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:

 

«Դատարանի աշխատակազմից հեռախոսով տեղեկացել եմ, որ ներկայացված հայցը մերժվել է։ Սակայն որոշումը դեռ չենք ստացել, ուստի չգիտենք, թե որն է եղել նման որոշում կայացնելու հիմքը»,–ասաց Ստեփանյանը։

Հարցին, թե արդյոք կբողոքարկեն որոշումը, Ստեփանյանը պատասխանեց` նման հարց այժմ քննարկել չեն կարող, քանի դեռ որոշումն իրենց ձեռքում չէ։

Քաղաքականություն