Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. 1 անձ ձերբակալվել է
Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները 1 անձի ձերբակալել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին թիրախավորել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչ...
Մեր ամենօրյա աշխատանքի որակը ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար․ վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագծի ընդունման առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նա նշեց, որ...