Մեր ամենօրյա աշխատանքի որակը ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար․ վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագծի ընդունման առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նա նշեց, որ բյուջեի նախագիծը երեք հիմնական առաջնահերթությունների վրա է հենվում․ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության ոլորտ։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, ըստ որի՝ 2022 թվականի հունվարի մեկից երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան կստանա կառավարության աջակցությունը՝ ամսական հիսուն հազար դրամի չափով, մինչև վեց տարեկան հասակը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումներին և ասաց, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ։ «ՀՀ–ում պետական գնումների գործընթացները, մրցույթները, տենդերները տեղի են ունենում հնարավորինս թափանցիկ, հնարավորինս արդար, հնարավորինս ազնիվ»,–ասաց նա։
Նա նաև ներկայացրեց նախագծի այլ դրույթներ և ամփոփելով նշեց․ «Մենք շրջադարձային փուլում ենք և մեր ամենօրյա աշխատանքի որակը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած գյուղատնտեսությամբ, ճակատագրական նշանակություն են ունենալու մեր երկրի ապագայի համար»։
Նա նշեց, որ երբեմն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն ամենևին էլ չի ուզում առերեսվել մարտահրավերներին և նշեց, որ հակառակը՝ իրենց նպատակն է առերեսվել դրանց, զբաղվել դրանց լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի...
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...