ԱՄՆ-ն գոհ չէ Չինաստանի հետ առևտրի պայմաններից
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պայմանները անարդար են. Պեկինը տարիներ շարունակ խաբել է Վաշինգտոնին, Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք միշտ շահույթ են փնտրում։ Գիտեք, նրանք տարիներ շարունակ խաբել են մեզ», - ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 157 մաքսատուրք սահմանել։
Նա նշել է, որ պատրաստվում է երկու շաբաթից Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։
Նա ասել է, որ չունի «Չինաստանը ոչնչացնելու» մտադրություն, և որ հանդիպումը կորոշի, թե ինչպես կզարգանան երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա 100% մաքսատուրք՝ արդեն իսկ գործող մաքսատուրքերից բացի։ Թրամփը նաև հայտարարել է «կարևոր ծրագրային ապահովման» արտահանման վերահսկողության մասին։ Այս միջոցառումները ներկայացվում են որպես պատասխան Չինաստանի առևտրի նկատմամբ «ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ հայտարարություն է տարածել
Պարզաբանում․ ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մաս...
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։ «Ո...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է
Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 տարի է անցել։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությո...
«Զելենսկին դեռ հետ է վերադառնալու». Թրամփի էքսկլյուզիվ հարցազրույցը
Թրամփը դեռ սպասում է Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրմանը․«Կարծում եմ՝ Զելենսկին կվերադառնա՝ մետ...