
Ժամանակն է, որ եկեղեցին մաքրվի Կտրիճից. ՔՊ պատգամավոր

Ժամանակն է, որ եկեղեցին մաքրվի Կտրիճից: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը.
«Եթե մինչև երեկ Տեր Արամի խոսքն ընդդեմ Կտրիճ Ներսիսյանի դեռ վերջնական հստակեցված չէր, ապա հրապարակված ձայնագրություններն արդեն փաստում են՝ Տեր Արամը ճիշտ էր։
Այդ ձայնագրությունները, որտեղ խոսվում է հոգևորականներին և անգամ նրանց ծնողներին ճնշելու և ցույցերի տանելու մասին, պարզապես ապշեցնող են։
Կտրիճ Ներսիսյանը և իր կլանը ոչ միայն նսեմացնում են եկեղեցու դերը, այլ նաև մեր ժողովրդի մեջ ստեղծում են բացասական տրամադրություններ ամբողջ կառույցի հանդեպ։
Այս մթության հետ կապ չունեցող Սրբազան հայրեր, խոնարհաբար հավատում եմ ձեզ։ Հավատում եմ, որ եկեղեցու սիրտը դեռ բաբախում է ճշմարտության ու արդարության համար։ Հիմա ձեր խոսքի ու ձեր քայլի ժամանակն է։
Եթե դուք չխոսեք, լռությունը կդառնա արդարացման միջոց Կտրիճի համար, ով կասի՝ «բոլորն իմ կողքին են»։ Եկեղեցին մաքրելու ժամանակն է։ Սա ոչ թե հակաեկեղեցական քայլ է, այլ՝ ամենաաստվածայինը, որովհետև ինչպես գրված է Սուրբ Գրքում. «Վա՜յ հովիվներին, որոնք կործանում են և ցրում իմ արոտի ոչխարներին» (Երեմիա 23:1):
Հոտը բաժանողները, ցրողները, վնասողները տեղ չունեն եկեղեցու ներսում»: