ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աղբամանները կհամալրվեն տոպրակներով

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում են նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս նշել է, որ վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են:

Շրջանի ղեկավարությունը  հորդորում է լինել ուշադիր և հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են:

Քաղաքականություն