ՌԴ-ում կալանավորվել է Փաշինյանի աջակիցը
Tert.am-ի տեղեկություններով, երկու օր առաջ ՌԴ-ում կալանավորվել է, հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը։
Լրատվամիջոցը ՆԳ նախարարությունից փորձեց ճշտել տեղեկատվությունը։ ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։
Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր կուսակցությունից։
Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...