Վրացի ընդդիմադիրների տներից առգրավել են ավելի քան 7 մլն դոլար

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հրապարակել է մանրամասն տեղեկություն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տներում երեկ կատարված խուզարկությունների մասին՝ բացատրելով, որ խուզարկությունները տեղի են ունեցել Իրակլի Ղարիբաշվիլու, Գրիգոլ Լիլուաշվիլու, Օթար Պարցխալաձեի, Ռոմեո Միկաուտաձեի, Միխեիլ Չոխելու, Վանո եւ Թոռնիկե Պարկաուլիների, Սանդրո Լիլուաշվիլու եւ նրանց ընտանիքների անդամների տներում, տեղեկացրել է Грузия Online-ը։


Արդյունքում, ըստ պետական ​​անվտանգության ծառայության, տարբեր վայրերից առգրավվել է 7 մլն 2 200 դոլար եւ 136 հազար լարի կանխիկ գումար։


Ինչպես արդեն հայտնի է, երեկ՝ ժամը 10:00-ից սկսած, ողջ երկրի մասշտաբով խուզարկություններ են իրականացվել 24 բնակարաններում եւ բնակելի շենքերում: Կատարվել են նաեւ անձնական խուզարկություններ: Այս խուզարկությունները կատարվել են Թբիլիսիում, ինչպես նաեւ Դեդոպլիսցկարայի, Վանիի, Չոխատաուրիի եւ Բորժոմի շրջաններում: Խուզարկություններ են կատարվել Իրակլի Ղարիբաշվիլու, Գրիգոլ Լիլուաշվիլու, Օթար Պարցխալաձեի, Ռոմեո Միկաուտաձեի, Միխեիլ Չոխելու, Վանո եւ Թոռնիկե Պարկաուլիների, Սանդրո Լիլուաշվիլու եւ նրանց ընտանիքների անդամների տներում: Այս գործողություններին մասնակցել են դատախազության եւ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության 230 աշխատակիցներ:


Արդյունքում՝ տարբեր վայրերից առգրավվել են 7 մլն 2 200 դոլար եւ 136 հազար լարի, 198 միավոր զարդեր եւ ժամացույցներ, թանկարժեք նկարներ, մի քանի հազար էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս եւ 119 էլեկտրական սարքավորում։

Քաղաքականություն

Պատահարներ