ՔՊ-ի մոտ երկու բան է ստացում՝ ասֆալտ անել ու ասֆալտին փռել․ Նարեկ Կարապետյան
Ես պլանավորում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք և գնանք նոր խնդրին բախվենք։ Առաջինը պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր: Երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, մի օր շուտ վերացնեն աղքատությունը մեր երկրում: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեր երկրում այսօր 500,000 մարդ գործ չունի շրջաններում։ Տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ և պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ: Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությունը»,-նշեց նա։
Նա հավելեց, որ Հայաստանի բոլոր շրջանները՝ ներառյալ Երևանն ի վարչական շրջաններով, պետք է ունենան զարգացման ծրագրեր, արդյունաբերականից մինչև ի զբոսաշրջային:
«Այսօր մենք ապրում ենք Facebook-ի փոստից Facebook-ի փոստ: Մեր արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է Facebook-ով։ Իշխանափոխությունից հետո մենք նաև խոսք ենք տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կտանք երկու պաշտոն։ Առաջինը ճանապարհաշինարարության պաշտոնը. սիրում են ասֆալտ անել և երկրորդը սիրում են ասֆալտին փռել, իրենց մոտ երկու բան է ստացում՝ ասֆալտ անել ու ասֆալտին փռել։ Ինձ թվում է իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով են զբաղված»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Վրաստանում
Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Զոհերի կամ ավերածո...
Գագիկ Ծառուկյան ներկայացրել է որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախա...
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
Auroranews-ի հետ զրույցում փաստաբան Լիաննա Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալիկ Ալեքսանյան...
Միշտ պատիվ և պատասխանատվություն է լինել լավագույնը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ ասեմ՝ պարզապես շնորհակալ եմ «Տարվա կ...