Զգուշացում. «bank24am»-ը չի վերահսկվում ԿԲ-ի կողմից
Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Այս մասին հայտնում է ԿԲ-ն:
«ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերոնշյալ ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Աբխազիայում դեֆիցիտի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ կսկսվեն
Աբխազիայում վաղվանից` հունվարի 12-ից, ուժի մեջ է մտնում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակացույցը։ Հանրապետության ողջ տար...
Քաղաքացու դին գտել են Քասախ գետից
Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Քանի անգամ են արևմտյան դաշինքները հարձակվել ինքնիշխան պետությունների վրա․ Զախարովա
Կանչեք շտապօգնության աշխատակիցներին։ Հիմա հասկանում եմ՝ ինչու լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ռուբիոյի՝ Կալլասի հետ հանդ...
Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք. Արմավիրի քաղաքապետ
Արմավիրում ալկոհոլային թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցն...