Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք. Արմավիրի քաղաքապետ
Արմավիրում ալկոհոլային թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցներն են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ու ցավակցել բոլոր մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին:
«Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:
Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:
Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:
Ուժ և ամրություն բոլորիս,-ասված է Խուդաթյանի գրառման մեջ:
[94805ede0c2d2bf1b124df76775beaf0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...