Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ․ «Հրապարակ»
Թվում էր` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է․ զեկույցը «ժամկետանց» լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին՝ լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է՝ իր սխալ եզրակացությամբ: Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ մեկ տարի անց դրվեց քննարկման՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքի, թե՛ Սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով, գլխադասային՝ Պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրեւ քննիչ հանձնաժողով, եւ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը, հետեւաբար՝ նաեւ զեկույցը, շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը:
Բացի այդ՝ զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաեւ ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացությունն ուղարկել Նիկոլ Փաշինյանին:
Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին՝ հույսով, որ, ի վերջո, հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները, եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման՝ հերքելով նաեւ այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել՝ այն լայն քննարկման չդնելու»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Anonymous-ի հաքերները հայտնել են, որ պատրաստվում են հրապարակել տարիներ շարունակ թաքցվածը
Anonymous հաքերային խումբը ձայնագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական կոչը։ Նրանք պահանջում են, որ նա անհ...
Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքում են ԼՂ հարցի կարգավորման՝ վարչապետի ասուլիսի ժամանակ վկայակոչված տարբերակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ պաշտոնը ստանձնելիս բանակցային սեղանին ի...
Ժամկետային զինծառայողների սննդի ապահովումն իրականացնում է 6 ընկերության
Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են էական և շոշափելի փոփոխություններ, որոնք դրակ...
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քա...