ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Anonymous-ի հաքերները հայտնել են, որ պատրաստվում են հրապարակել տարիներ շարունակ թաքցվածը
Anonymous հաքերային խումբը ձայնագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական կոչը։ Նրանք պահանջում են, որ նա անհապաղ հրաժարական տա եւ ասում են, որ «հատուկ օպերացիա» են պատրաստել ՌԴ նախագահի համար։ Anonymous-ը համապատասխան տեսաուղերձը հրապարակել է Twitter-ում։
«Երևի հիշում եք, թե ինչպես մեր խումբը կոտրեց «Ռոսկոմնադզորի» կայքը 2018 թվականին, պարոն Պուտին, հիշո՞ւմ եք, թե ինչպես պարտվեցիք Աֆղանստանին, հիմա մենք հրապարակել ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները: Այնտեղ կայքին էլ. փոստեր և գաղտնաբառեր, և հիմա այս տվյալների բազան Twitter-ում է` ազատ հասանելիությամբ: Ձեր՝ Ֆինլանդիային և Շվեդիային սպառնալու վերջին փորձը ամոթալի է։ Դուք սպառնում եք այս երկրներին, եթե նրանք անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այսօր մենք կոտրել ենք Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Կրեմլի և Russia Today-ի կայքերը և Ռուսաստանի իշխանությունների հետ առնչվող այլ կայքեր»,- ասել է Anonymous-ը։
Բացի այդ, հաքերները հայտնել են, որ պատրաստվում են հրապարակել տարիներ շարունակ թաքցվածը։ Anonymous-ը խոստացել է, որ այս տեղեկությունը ջախջախիչ հարված կլինի Պուտինի և նրա «կոռումպացված խամաճիկների» համար։
«Միայն ժամանակի հարց է, երբ մենք կբացահայտենք այն կեղտը, որը դուք փորձում եք թաքցնել հասարակությունից, որին ստորաբար ստում եք: Մենք ցույց կտանք պահարանի յուրաքանչյուր կմախքը: Այժմ մենք պահանջում ենք վերականգնել ուկրաինացի ժողովրդի իրավունքները և հրաժարական տալ»,- ասվում է տեսանյութում։
Հաքերները կոչ են արել նաեւ Anonymous-ի բոլոր անդամներին «փակել Վլադիմիր Պուտինի բերանը սեփական կեղտոտ փողերով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չեչենները կորուստներ չեն ունեցել, գրավել են ուկրաինական ռազմական օբյեկտ»․ Կադիրով
Կադիրովը հայտարարել է, որ չեչեն ուժերը մինչ այժմ կորուստներ չեն ունեցել և գրավել են ուկրաինական ռազմական օբյեկտ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կլիչկոն դիմել է կիևցիներին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կիևում ռուսական զորքեր չկան, սակայն գործում են դիվերսիոն խմբեր։ Գոստոմել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք կարողացանք պահել Կիևը». Զելենսկի
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան իրավասու է անդամակցել ԵՄ-ին, որ ինքը դա քննարկել է ԵՄ մի շարք առաջնորդների հետ, և որ ԵՄ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում հարվածել են բնակելի շենքին
Թելեգրամյան ալիքները հրապարակում են կադրեր, որտեղ երևում է, որ այնուամենայնիվ հարվածներ բնակելի շենքերին, հասցվում են։&n...