Տեր Արամին կարգալույծ անելու հարցը կարգապահական հանձնախումբում քննության ընթացքի մեջ է. Տեր Եսայի

Այս դատապարտելի իրականությունը, որի առջև կանգնած ենք բոլորս, հակաեկեղեցական արշավի դրսևորումներից է, որին Մայր Աթոռն առիթ է ունեցել անդրադառնալու՝ դատապարտելով հոգևորականների հետապնդումները, բռնաճնշումները եկեղեցականների նկատմամբ: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը:


Նա նշել է, որ եկեղեցու բնականոն գործունեությունը խաթարելն անթույլատրելի է, անդրադառնալով նաև այն համընկնմանը, որ դա հիմնականում հաջորդում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին:


«Ավելի շատ անհանգստացնող է այն հանգամանքը, որ երկրի վարչապետի հայտարարություններից հետո են մի տեսակ սկսվում այս բռնաճնշումների ավելի մեծ ալիքը, ինչին այս վերջին շրջանում մենք ականատես ենք լինում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից եկող հայտարարություններին, այնտեղի հոգևոր առաջնորդի հայտարարություններին. բնականաբար, բոլոր դեպքերում Հայ Առաքելական եկեղեցին այսօր այն ազգային կառույցն է, որն անհանգստացնում է և՛ բնականաբար Ադրբեջանի իշխանություններին, և՛ այն քաղաքականությանը, որը գործող իշխանություններ են որդեգրել մեր երկրում»։


Հարցին՝ կա՞ն արդյոք մտավախություններ, որ բռնաճնշումները կլինեն շարունակական և կտարածվեն այլ թեմերի, նա պատասխանել է. «Մտավախություններ, բնականաբար, կան, բայց գուշակություններ անել չեմ կարող։ Հուսանք, որ ավելի լայն ծավալներ չի ստանա, բայց ամեն դեպքում մտավախություններ առկա են»։


Խոսելով հանրությանը հետաքրքրող հարցի մասին, թե ինչու Տեր Արամը դեռևս կարգալույծ չի արվել, նա ասել է. «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, կարգապահական հանձնախումբում հարցը քննության ընթացքի մեջ է, ըստ այդմ համապատասխան որոշում և պարզաբանումներ կլինեն»:

Քաղաքականություն

Պատահարներ