Բրազիլիայում նախկին նախագահին մեղադրում են անկարգությունների մասնակիցներին սատարելու համար
Բրազիլիայի գերագույն դատարանը հավանություն է տվել զանգվածային անկարգություններում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ենթադրյալ պատասխանատվության հարցով հետաքննություն նախաձեռնելու դատախազության հայտին:
Դատախազությունը ենթադրում է, որ Բոլսոնարուն սատարել և քաջալերել է իր աջակիցներին, ովքեր հունվարի 8-ին երկրի նույնանուն մայրաքաղաքում հարձակվել են պետական շենքերի վրա:
Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող Բոլսոնարուի աջակիցները գրավել և ավերել են Բրազիլիայի խորհրդարանի, կառավարության և դաշնային գերագույն դատարանի գրասենյակները: Տեղի են ունեցել բախումներ ջարդարարների և ոստիկանների միջև:
Անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին նախագահական ընտրությունենրի երկրորդ փուլում Լուիս Իգնասիո Լուլա Դա Սիլվան աննշան առավելությամբ հաղթել է Բոլսոնարուին, ով հրաժարվել է ճանաչել քվեարկության արդյունքները և բողոքով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բոլսոնարոյի դիմումները մերժվել են, և Լուլան հունվարի 1-ին ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը:
Նախկինում 2003-2010 թվականների ընթացքում Լուլան երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ընդհատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առ...
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գիծը
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնո...
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...