ԵՄ-ի կողմից Հայաստանում արվող ներդրումները կհասնեն 2.5 միլիարդի
Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։ Այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։
«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում»,- ասել է նա
Դեսպանը մանրամասնել է, որ այդ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են «Կանաչ Երևան» նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված MAN մակնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի և Վրաստանի միջև, որը շատ կարևոր է ՀՀ էլեկտրաէներգիայի շուկան բացելու առումով, որպեսզի ավելի կանաչ էներգետիկ նախաձեռնություններ և ներդրումներ լինեն երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է ապահովել հայերի անվտանգությունը. Ֆրանսիայի քաղաքական առաջնորդները դիմել են Մակրոնին
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բա...
Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը. Ռոբերտ Ամստերդամ
Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին Երևանու...
Իբր ակցիայի մասնակցի պայուսակի մեջ թմրանյութ է դրել. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայ...
Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների. Զոհրաբ Մնացականյան
Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեցին մեկնաբանել ՌԴ արտաքի...