Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը. Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը. Ռոբերտ Ամստերդամ
Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան…

Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:


«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը»,- նշել է նա:


«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- ասել է Ամստերդամը։


«ՀՀ կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար»,- ավելացրել է փաստաբանը:

Նմանատիպ հոդվածներ

Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում խուզարկությունն ավարտվեց. ոչինչ չի հայտնաբերվել. պաշտպան. NEWS

ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում իրականացվում...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250