Ավինյանը պատասախան է տալու սրա համար. Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատեր
Սա անօրինական են քանդել, իրավունք չունեին: Հիմա գործը գտնվում է դատարանում, պայմանագիրը դադարեցված չէ կադաստրով: Հողի վարձավճարները մինչև այսօր վճարել ենք, երեկ քանդելու որոշում են կայացրել, այսօր եկել, քանդել են: Մեզ չեն էլ տեղեկացրել, գոնե կգայինք, մեր գույքը կվերցնեինք: Գույքը հետը հավասարեցրել են հողին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատերը:
Նա նշել է, որ քանդման աշխատանքների ժամանակ տեղում չի եղել, տեղյակ են պահել կրպակի կողքին գործող ծաղկի վաճառակետի տղաները:
«2021 թվականին լրացել է պայմանագրի ժամկետը, չէին երկարացնում, բայց կադաստրով դադարացված չէ պայմանագիրը: Գործը գտնվում է դատարանում: Մինչև հիմա հողի և սանմաքրման գումարը վճարել ենք: Ավինյանը պատասախան է տալու սրա համար»,-ասաց քաղաքացին:
Ավելի վաղ Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Սարյանի պուրակն ազատվում է համայնքի հողի վրա կառուցված ինքնակամ շինություններից:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում նախատեսում են COVID-19-ի դեմ պատվաստել մոտ 7 միլիոն մարդու
Մոսկվայում մտադիր են կորոնավիրուսի դեմ մոտ 7 մլն մարդու պատվաստել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման տեղեկություն է հ...
Տեղում է ձյուն. Լարսը փակ է, կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ Ղրիմի հարցը քննարկելու հնարավորության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևի իշխանությունները կարող են քննարկել և փոխզիջման ուղիներ փնտրել, թե...
Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել. Թադևոս Ավետիսյան
2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ փոքր...