Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել. Թադևոս Ավետիսյան
2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ փոքր և միկրոբիզնեսն անհանգստացած է, մեր բոլոր մտահոգությունները, փաստարկներըիրականություն դարձան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
«Փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի զգալի ավելացման հետևանքով Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել: Բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում»,-նշել է նա:
Ավետիսյանի դիտարկմամբ՝ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ, նաև, հազարավոր մարդիկ էին աշխատում, ու, իրենց աշխատանքով՝ առօրյա կյանքի հոգսերը հոգում, կանգնել են փաստի առաջ: Այսպիսով՝ ստեղծված իրավիճակից ոչ միայն փոքր բիզնեսի տնտեսական գործունեությունն է տուժել, այլ նաև՝ հասարակ քաղաքացին, ով աշխատում էր տվյալ կազմակերպությունում:
Նրա գնահատմամբ՝ այս ամենը էական սոցիալական հարված էր ոլորտին:
«Երբ ասում ենք այս իշխանության վարած քաղաքականությունն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, նաև, նկատի ունենք՝ հենց սա: Այսինքն, հարվածը՝ այն տնտեսվարողներին, ովքեր իրենց աշխատանքով նաև առավելապես սոցիալական խնդիր են լուծում՝ իրենք իրենց համար, ինչպես նաև՝ բազմահազար աշխատողների»,-ավելացրել է Ավետիսյանը:
Նա նաև նկատում է՝ ստացվում է՝ «առաջին փուլում որոշակի ավել հարկեր հավաքեցին այս ոլորտից»: Սակայն, ըստ տնտեսագետի՝ սա ունենալու է կարճաժամկետ բնույթ, որովհետև, իրականում բիզնեսը փակվել՝ նշանակում է՝ ինչքան էլ դու բարձրացնես հարկերը, եթե այդ բիզնեսը փակվի կամ ստվերի տակ անցնի, մի փուլից հետո կրճատվելու են հարկերը:
«Նման հարկային քաղաքականությամբ տեղի է ունենում վերադասավորում: Ընկճելով, ապա խթանելով փոքր բիզնեսը՝ այդ դաշտը փորձում են տեղափոխել խոշոր և գերխոշոր բիզնես ոլորտ»,-համոզմունք է հայտնել տնտեսագետը:
Ավետիսյանի խոսքով, կրկնակի հարկային բեռը փաստ է՝ օբյեկտիվորեն բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների համար անդառնալի հետևանք ունեցավ:
Նմանատիպ հոդվածներ
Վեճ՝ խորհրդարանում. Իրար «կպան» Մարուքյանն ու ԲՀԿ-ական պատգամավորը
Քիչ առաջ խորհրդարանում վիճաբանություն տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավո...
Գնաճի մեջ նաև դրական բան կա. Հովիկ Աղազարյան․ «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ...
Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյան
Շուշիի արդեն նախկին բնակիչ բնակիչ Նարինե Ավանեսյանը ՖԲ գրել է. «Արայիկ Հարությունյան 2010 թ մշտական բնակություն եմ հաստա...
Խոշոր հրդեհ` Երևանում
Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցո...