Ուիթքոֆը ծրագրում է լքել Թրամփի վարչակազմը
Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հարցերով ԱՄՆ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ծրագրում է լքել ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը՝ իր բիզնեսին ավելի շատ ուշադրություն տրամադրելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Middle East Eye-ին։
Սեպտեմբերի վերջին Times of Israel թերթը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ այս տարեվերջին Սթիվ Ուիթքոֆը կարող է լքել նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդի պաշտոնը։
«Ուիթքոֆը ծրագրում է լքել Թրամփի վարչակազմը՝ կենտրոնանալու համար իր բիզնեսի վրա՝ Մերձավոր Արևելքում հոգնեցուցիչ դիվանագիտական գրաֆիկից հետո», – պարբերականին հայտնել են երկու անանուն աղբյուրները։
Պարբերականը չի նշում, թե կոնկրետ երբ հատուկ դեսպանորդը կլքի իր պաշտոնը։
Գործարար Ուիթքոֆը Թրամփի վարչակազմում պատասխանատու է Ուկրաինայում և Գազայում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը որ օրվանից դուրս կգա փողոցային պայքարի. Արծվին Մինասյանը մանրամասնում է
Չի բացառվում, որ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մ...
Խմբակցությունները հրաժարականի պահանջ են ներկայացրել
Արցախի ԱԺ «Արդարություն», «ՀՅԴ», «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյ...
Իրանցի պաշտոնյաները կհետևեն գերագույն առաջնորդի հրահանգներին. նախագահ
Կառավարությունը կհետևի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձին և հրահանգներին։ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի...
«Կիևի ռեժիմը չի մտածում խաղաղության մասին». ՌԴ ԱԳՆ
Կիևի ռեժիմը չի մտածում խաղաղության մասին և ցանկացած բանակցություն դիտարկում է որպես ռազմական գործողությունները ձգձգելու...