Իրանցի պաշտոնյաները կհետևեն գերագույն առաջնորդի հրահանգներին. նախագահ
Կառավարությունը կհետևի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձին և հրահանգներին։ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի երեկվա ելույթը սահմանել է Իրանի համար այս կարևոր պահին նախատեսված ուղղությունը։ Mehr լրատվական գործակալության փոխանցմամաբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Փեզեշքիանը նշել է, որ «Գերագույն առաջնորդի հեռատեսության շնորհիվ այս ճգնաժամից դուրս գալը հնարավոր է և նույնիսկ հեշտ կլինի»։
«Որպես Իրանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչ և նախագահ, ես իմ պարտականությունն եմ համարում լիովին ենթարկվել ղեկավարության հրահանգներին՝ առաջնորդվելով կրոնական, իրավական և ազգային սկզբունքներով։ Կառավարությունը չի առաջարկի կամ կիրականացնի ազգային կառավարման կամ միջազգային հարաբերությունների ոլորտում որևէ քաղաքականություն առանց ղեկավարության հետ համաձայնեցման։ Այս հավատարմությունն ու հետևողականությունն ազգային միասնության հիմնարար սկզբունքներից են և կառավարության գործունեության հիմքը», - հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...