«Կիևի ռեժիմը չի մտածում խաղաղության մասին». ՌԴ ԱԳՆ
Կիևի ռեժիմը չի մտածում խաղաղության մասին և ցանկացած բանակցություն դիտարկում է որպես ռազմական գործողությունները ձգձգելու և իշխանությունը պահելու միջոց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին այն մասին, որ ինքն անձամբ է հաստատել Ռուսաստանի Դաշնության դեմ որոշ գործողություններ:
«Հասկանալի է, որ խոսքը նոր դիվերսիաների և ահաբեկչությունների կազմակերպման փորձերի մասին է, այդ թվում՝ արևմտյան սպառազինության կիրառմամբ։ Դա հաստատում է, որ Կիևի ռեժիմը ինչպես չէր մտածում խաղաղության մասին, այնպես էլ հիմա չի մտածում, ցանկացած բանակցություն դիտարկում է որպես ռազմական գործողությունները ձգձգելու և սեփական իշխանությունը պահելու միջոց»,-նշել է Ֆադեևը։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև այդ բանակցությունների անցկացման ծրագրերը հաստատեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...