Փոփոխություններ Հայաստանում հիփոթեքով գույք գնելու մեջ. նախագիծ
Քաղաքացիները, այդ թվում՝ արտասահմանում գտնվող ներդրողները, կկարողանան Հայաստանի Հանրապետությունում գույք ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առանց նոտարական վավերացման և առանց ֆիզիկապես ներկա լինելու։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Թովմասյանը ներկայացրել է, որ փոփոխությունները վերաբերում են այն եռակողմ պայմանագրերին, որոնց կողմերն են բանկը կամ վարկ տրամադրող կազմակերպությունը, գնորդը և վաճառողը։
«Այս փոփոխությամբ սահմանվում է հնարավորություն, որ նման պայմանագրերը իրավունքի պետական գրանցման ներկայացվեն առանց նոտարական վավերացման։ Բանկը՝ որպես հիփոթեքային վարկ տրամադրող, կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե՝ էլեկտրոնային եղանակով»,-նշել է նա։
Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է երկու հիմնական նպատակի․ գործընթացների պարզեցում և ծախսերի նվազեցում, քանի որ քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա նոտարական հաստատման և լիազորագրերի տրամադրման։ Երկրորդ նպատակն անշարժ գույքի շուկայի զարգացումն է, որը հնարավոր կդարձնի ներդրումներ անել Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ նույնիսկ արտասահմանում գտնվելու դեպքում։
«Եթե արտասահմանում ապրող մարդը ցանկանում է ներդրում կատարել և գնել գույք հիփոթեքային վարկավորմամբ, նա կարող է առուծախի պայմանագիրը ստորագրել հեռահար եղանակով՝ առանց Հայաստան այցելելու։ Բանկը էլեկտրոնային եղանակով կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե, որը կդառնա իրավունքի պետական գրանցման հիմք»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։
Նա հավելել է, որ քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու՝ օգտվե՞լ նոր թվային մեխանիզմից, թե՞ պահպանել նոտարական վավերացման ավանդական եղանակը։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը կսահմանի նաև պայմանագրի միասնական ձևանմուշ, որով կիրականացվի այդ գործարքների գրանցումը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ծաղկի սրահներում կրկին «սուպեր» գներ են. Լրատվամիջոց
Երևանում այս տարի մարտի 8-ին նույնպես «սուպեր» ծաղկափնջերի պակաս չկա: NEWS. am-ի թղթակիցն այսօր մայրաքաղաքի էլիտար սրահն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրինք բռնարար ամուսնու ձեռքից․ Զոհրաբյան
«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվել է 1,5 տարի առաջ, բայց ոստիկանությունում որևէ էական տարբերությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում». Ավինյան
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայտնաբերվել է կասկածելի պարկ, որտեղ եղել է նաև աշխարհի ամենահզոր զենքերից մեկը
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարզային վարչությունն...