Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայտնաբերվել է կասկածելի պարկ, որտեղ եղել է նաև աշխարհի ամենահզոր զենքերից մեկը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայտնաբերվել է կասկածելի պարկ, որտեղ եղել է նաև աշխարհի ամենահզոր զենքերից մեկը
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության…

Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները այնքան ապօրինի զենք ու զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի քանի գունդ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Հանրապետությունում շարունակվում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանություն Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերզմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։


Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանների կողմից բացատրական աշխատանքներ է իրականացվում, այդ քաղաքացու հետ, ով կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը նշված զենք, զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում, ուռենիների հատվածում։ Մատնանշած վայրում ոստիկանները  հայտնաբերում են կասկածելի պարկ։


Տեղում ոստիկաններն ու քննիչները բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերում են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62x39մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ լինում է 40 հատ 7,62x39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։


Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրաջնների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Լրատվականի տեղեկություններով՝ հայտնաբերված Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը, և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու համար։



Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250