Դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին:
«Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,-ասել է երկրի ղեկավարը:
Աղքատությունը հաղթահարելու հարցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ապահովման կարևորությունը, որովհետև աղքատախնամությունն այդ մարդկանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխում, այլ ընդհակառակը՝ օգնություն ստանալը նրանց համար դառնում է սովորական մի բան. «Մենք այդ ընտանիքների երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա: Եվ սա է պատճառը, որ մենք համոզված ենք՝ եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները Հայաստանում, ապա աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա՝ դա կրթություն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 և ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառն իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք»։
Նմանատիպ հոդվածներ
Գնել են «Թերթ.am»-ը, «Արմնյուզ»-ը և այլ լրատվամիջոցներ
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձ...
Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելո...
Հայտնի է, թե Թրամփն ինչ պաշտոն է տվել Մասկին
Միլիարդատեր Իլոն Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն պետական արդյունավետության հասնելու նոր դեպարտամենտը, ...
Արցախցիների բողոքի ակցիան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ արցախցիները բողոքի ցույց են իրականացնում։Դեմիրճյանի անվան մարզահամեր...