Հայտնի է, թե Թրամփն ինչ պաշտոն է տվել Մասկին
Միլիարդատեր Իլոն Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն պետական արդյունավետության հասնելու նոր դեպարտամենտը, հետևում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի՝ այսօր հրապարակված հայտարարությունից։
Ուրախ եմ հայտարարել, որ մեծն Իլոն Մասկը, աշխատելով ամերիկացի հայրենասեր Վիվեկ Ռամասվայի հետ, կգլխավորի պետական արդյունավետության դեպարտամենտը», — ասված է հայտարարության մեջ:
Թրամփի խոսքով՝ «այս երկու հրաշալի ամերիկացիները «կզբաղվեն» կառավարական բյուրոկրատիայի ապամոնտաժմամբ», «ավելորդ կանոնների «կրճատմամբ», «շռայլ ծախսերով» եւ դաշնային գործակալությունների վերակազմավորմամբ:
Իլոն Մասկը, X-ում մեկնաբանելով իր նշանակումը, խոստացել է, որ նոր դեպարտամենտի գործունեությունը կարտացոլվի ինտերնետում՝ առավելագույն թափանցիկության համար:
Ցանկացած ժամանակ, երբ հասարակությունը կարծում է, որ մենք կրճատում ենք ինչ-որ կարևոր բան կամ չենք կրճատում ինչ-որ վատնող բան, պարզապես տեղեկացրեք մեզ»,- գրել է նա:
Գործարարը հավելել է, որ դեպարտամենտը նաև վարելու է ամերիկյան հարկատուների միջոցների «ամենախենթ հիմար ծախսերի» առաջատարների աղյուսակը, և նոր գերատեսչության աշխատանքը անվանել է «սպառնալիք բյուրոկրատիայի համար»:
Նոր դեպարտամենտի անվանումը վերաբերում է Dogecoin - ին (DOGE)՝ կրիպտոարժույթին, որի կողմնակիցն է Մասկը։ Այն անվանվել է Doge ինտերնետային մեմի անունով, որում պատկերված է Shiba Inu ցեղի տարակուսած շունը:
Թրամփը, զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2017-2021 թվականներին, հաղթել է նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում: Նա 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն էր, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվեց վերադառնալ Սպիտակ տուն։
Նահանգների ընտրական կոլեգիան դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկի թեկնածուների օգտին՝ ըստ ընտրողների կամքի, իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի նոր կազմը կհաստատի քվեարկության արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային...
Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյան
Զորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խ...