ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հայրենիքի մնացորդ է. Փաշինյանը` «գաղափարախոսական դեֆորմացիայի» մասին

Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, իսկ «Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է, կարծուլ է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այս մասին խոսել է ԱԺ-ում այսօրվա հարցուպատասխանի ժամանակ։


«Քննարկվում է՝ հարկ վճարող քաղաքացու էս ինչ մեծարում է տեղի ունենում Հայաստանում։ Պատկերացրեք, պետությունն ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի, իրենք աշխատավարձ չեն ստանա։ Առնվազն մինչեւ հիմա իրենք իրենց աշխատավարձերը պետք է նվիրած լինեին պետությանը։ Պետական բյուջեից աշխատավարձ ստացողները ասում են՝ էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացի՞ն է, էս ինչ խայտառակություն է»,- ասել է Փաշինյանը։


«Անկարկը՝ բա բանակը, բա Զինված ուժերը․ բանակը սնում է հարկ վճարող քաղաքացին, կա հարկ վճարող քաղաքացի, կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ բառիս բուն իմաստով՝ կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ հրացան, պագոն, աշխատավարձ, պարգեւավճար, մեդալ, Ազգային հերոսի մեդալը, որ ձուլում են հարկ վճարող քաղաքացու տված հարկի հաշվին...»,- շարունակեց Փաշինյանը։


Իր խոսքով` Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է։


««Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ Դեֆորմացիան սկսել է այնտեղից, երբ որ մենք մեր ոտքի տակը չենք նայել։ Որ աշխատանքային քննարկումների ժամանակ ասում եմ՝ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որ խորանում ես, վերաբերմունքը շատ դեպքերում հետեւյալի մասին է՝ Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա Հայաստանի՞ն եք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք՝ ինչ է, սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է․ էս գիտակցությունը մեր մեջ մտցված է։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է, գաղափարախոսական խնդիր է, սրա մասին մենք անպայման պետք է խոսենք»,- ասել է Փաշինյանը։

Քաղաքականություն