Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․
«2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին: Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար:
Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են:
Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննապադեպ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
Մեծ Բրիտանիան վերահաստատել է աջակցությունը Հայաստանին
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը գրված է Մեծ Բրիտանիայի դեսպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը հայտնել է, թե նախկին նախագահներից ում հետ է հանդիպել
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագ...
14 միլիոն դոլար կաշառք վերցրած «Բուլկի Արամը» Հայաստանում չէ․ Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության ն...