ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը հայտնել է, թե նախկին նախագահներից ում հետ է հանդիպել
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»,- ասաց Սրբազանը։
Վերջինս կոչ արեց շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին միանալ իրենց նաև փողոցում։
Սրբազանը նաև հավելել է, որ մինչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսելը, դրանից մոտ 15 օր առաջ, հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, բավականին քննարկումներ են ունեցել իրավիճակի մասին։
Նշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվեցին դեպի ՄԻՊ գրասենյակ: Այս պահին նրանք ՄԻՊ շենքի դիմաց են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում դիրքերի փոփոխություն եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը. դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է: Այս մասին այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` Զախարովայի հայտարարությունների մասին
Ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնայը կոչով դիմել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին
«Շատ անհարգալից եմ վերաբերվում մարդկանց, որ ելք են փնտրում իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է
ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արար...