Լեհաստանն այլևս չի ընդունի փախստականներ Ուկրաինայից
Լեհաստանը չի կարող անսահմանափակ թվով փախստականներ ընդունել Ուկրաինայից, նրանց պետք է ինտեգրել տեղի հասարակությանը։ Այս մասինհայտարարել է Լեհաստանի նախագահի վարչակազմում միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կարծում եմ՝ մենք արդեն խաչմերուկում ենք այս հարցում։ Մենք չպետք է ընդունենք նրանց։ Նախևառաջ, մենք պետք է սկսենք նրանց մեր մշակույթի մեջ ներգրավել։
Սա տեղի է ունենում կրթության միջոցով, բայց մենք, անշուշտ, չենք կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ ստեղծվում են առանձին շրջաններ»,- պատասխանել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ Վարշավան բաց է ռազմական հակամարտություններից փախչող փախստականներին ընդունելու համար, սակայն միգրանտներին ընդունելու վերաբերյալ որոշումները «պետք է կայացնի պետությունը, այլ ոչ թե պարտադրվեն ԵՄ ինստիտուտների կողմից»։
Ավելի վաղ Լեհաստանի CBOS հետազոտական կենտրոնի (Centrum Badania Opinii Spolecznej) կողմից անցկացված հարցման համաձայն՝ Լեհաստանի քաղաքացիների կեսը Լեհաստանում Ուկրաինայից փախստականներին տրամադրվող օգնությունը համարում է չափազանց մեծ, իսկ նպաստները՝ չափազանց բարձր: Ներկայումս Լեհաստանում բնակվում է ավելի քան 900 հազար ուկրաինացի փախստական։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ Մինասյանը պատասխանել է
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում արդարադա...
Պատրաստ ենք միլիարդավոր դոլարներ ներդնել. Թրամփ
Միացյալ Նահանգները պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել Գրենլանդիայում նոր աշխատատեղեր ստեղծելու։ Այս մասին հայտարարել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ո՞ր արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպել Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խո...
Ենթադրում եմ, որ հիմքեր ունեցել է. ԲԴԽ անդամի թեկնածուն՝ «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին
Եթե ասել է, ենթադրում եմ, որ հիմքեր ունեցել է ասելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲԴԽ անդամի...