ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ Մինասյանը պատասխանել է
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առաջարկեց չշտապել ու սպասել դատական նիստին։
«Փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես անձամբ համաձայն չեմ, բայց քանի որ այսօր ունենք ընթացիկ դատական գործ, սպասենք՝ սեպտեմբերի 3-4-ին նիստ է լինելու, կհասկանանք»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում դատարանում քննվելու է Պրոբացիայի ծառայության ներկայացրած դիմումը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառել ազատազրկում։
Նախարարը շեշտեց՝ այս գործընթացում կարևորն այն է, որ ի վերջո դատարանն է որոշումը կայացնելու։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Նիստը նշանակված է սեպտեմբերի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներկ առնի, հարևաններով փողոցի ցանապատները ներկեն. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում դպրոցների ու հասարակական շինությունների արտաքին տեսքի սպասարկումը։ Այդ մասին ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եղբա՛յր, քո տան դիմացի ձյունը դու պետք է մաքրես, ո՞վ ուրիշ պետք ա մաքրի». Փաշինյան
«Եթե պետությունը մի քանի միլիոն ներդրում է կատարում և, օրինակ, ճանապարհ է կառուցում, ապա քաղաքացին էլ պետք է ներդրում ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...