Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Հադլգրիմսոն
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Մրցակցի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը նշել է, որ 100 տոկոսանոց արդյունք է սպասում իր տղաներից։
«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ։ Ես հավատում եմ այս թիմին։ Կարծում եմ, որ այս թիմն ունի ամեն ինչ՝ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու համար։ Գուցե այս պահին խմբի ֆավորիտը չենք, բայց վաղվա հաղթանակը կարող է փոխել այդ պատկերացումը։ Եվ ես վստահ եմ, որ մենք դա կանենք։
Եթե տեսել եք Հայաստանի վերջին հանդիպումը Հունգարիայի դեմ, ապա գիտեք՝ նրանք ուժեղ թիմ են։ Հունգարիան պարզապես հաջողակ էր, որ հաղթեց նույնիսկ 2։0 հաշվով։ Հայաստանը շատ լավ հնարավորություններ ուներ օգտագործելու և կարող էր պատժել մրցակցին։ Դա իսկապես լավ թիմ է, և այստեղ ոչ ոք չպետք է թերագնահատի նրանց։
Նրանց դեմ պետք է սկսել ճիշտ ձևով՝ կոշտ, միասնական, ինչպես Պորտուգալիայի դեմ խաղում։ Մենք գիտակցում ենք, որ վաղը մեր վրա մեծ ճնշում է լինելու։ Պետք է ընդունենք դա՝ որպես խաղի մի մասը։ Այո, ճնշում կլինի՝ հաղթելու պարտականության պատճառով, բայց դա պարտադիր չէ, որ լինի հենց առաջին րոպեից։ Պետք է խելացի խաղանք այս թիմի դեմ, որովհետև եթե խելացի չլինենք, նրանք կարող են մեզ պատժել, ինչպես արեցին Երևանում», - Հալգրիմսոնի խոսքն է մեջբերոյմ RTE-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ջոկովիչը լքել է Ավստրալիան. նա տանուլ է տվել դատը
«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից։ Նրան լուսանկարել էին Մելբուռնի օ...
Հայաստանի հավաքականը Սլովենիայի դեմ ընկերական խաղում հավասարեցրեց հաշիվը
Հայաստանի հավաքականը Սլովենիայի դեմ ընկերական խաղում հավասարեցրեց հաշիվը։Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստ...
Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլիմպավանից մարզիկներին դուրս են բերել, սա կարող է միջազգային սկանդալ դառնալ. Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Օլիմպավանից մարզիկներին դուրս են բերել։Նրա խոսքով՝ ստեղծված իրավի...