Վատ ավարտ՝ կոկաինից կախվածություն ունեցող ծաղրածուի և Թրամփի համար․ Մեդվեդևը՝ Tomahawk հրթիռներն Ուկրաինային տրամադրելու մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է կոկաինից կախվածություն ունեցող ծաղրածու և անդրադարձել նաև Թրամփի՝ Tomahawk հրթիռներն Ուկրաինային տրամադրելու մտադրությանը։
«Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին՝ հենց Թրամփի համար։ Tomahawks-ի արձակումն իրականացնելու է ոչ թե բանդերական Կիևը, այլ հենց ԱՄՆ-ը»,- ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը զգուշացրել էր, որ եթե Կիևին մատակարարվեն Tomahawk թևավոր հրթիռներ, կտուժի ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ԱՄՆ-ն։ Սենատորի խոսքով՝ այդ մատակարարումները, հավանաբար, տեղի չեն ունենա, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է պատասխանատվության չափը։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի գործով նիստը հետաձգվեց
Դատարանը հետաձգեց «ԴՕԿ» ղեկավար Վարդան Ղուկասյանի գործով նիստը մինչև մարտի 17-ը: Այդ մասին հայտնել է Ղուկասյանի գլխավորա...
Մանրամասներ՝ բրյուսելյան հանդիպումից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախ...
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է․ մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հա...
Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան
Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...