Մանրամասներ՝ բրյուսելյան հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել:
 

Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել եւ երաշխավորել նրա անվտանգությունը:  Եվ Ալիեւին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ նրանք հավերժ կմնան Արցախում: 

 

Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, եւ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիեւին համոզելը, որ զիջի: 

 

Ալիեւը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է. «Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, եւ նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիեւը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: 

 

Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: