«Քաղաքական թափառաշրջիկ»․ Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Մարուքյանը, հիշեցնենք, տեսանյութ էր հրապարակել, քննադատել էր իշխանությանը, անդրադարձել էր նաև Մխիթար Հայրապետյանին՝ նշելով. «ԲՏԱ նախարարի դեմքին նայեք մի հատ, էս ո՞ւմ եք նշանակել, ո՞նց կարա էդ մարդը նախարար լինի»։
Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը Էդմոն Մարուքյանին անվանել է «լույսը, ելքը և երրորդ ճանապարհն այդպես էլ չգտած քաղաքական թափառաշրջիկ»։
«Լույսը, ելքը և երրորդ ճանապարհն այդպես էլ չգտած քաղաքական թափառաշրջիկը որոշել է ինձ անդրադառնալ՝ վիրավորական ձևակերպումներ անելով իմ հասցեին։ Պատասխանս կլինի դեռևս 5 տարի առաջ ԱԺ ամբիոնից ունեցած իմ ելույթի այս հատվածը»,- Facebook-ում գրել է ԲՏԱ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն հերքել է բողոքի ցույցերի ժամանակ 30,000 մահվան մասին լուրերը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է բողոքի ցույցերի ժամանակ 30,000 մահվան մասին պնդումները։Իրանի արտաքին գործ...
Հայտնի է` քանի տարվա ազատազրկում է սպասվում Մեդվեդչուկին
Ուկրաինայի պետական դավաճանության մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին սպառնում է մինչեւ 15 տարվ...
Ուկրաինական իրադարձությունները սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստ...
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...