Փաշինյանի խոստացած «Չորրորդ հանրապետությունում» այս վիճակն է՝ անպատժելիություն ու քաոս․ Սուրենյանց
Աբովյանում գիշերը արձանագրված կրակոցները՝ երեք վիրավորներով (որոնցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր), և Չարենցավանի եկեղեցու ներսում հուղարկավորության ժամանակ կատարված դաժան սպանությունը այլևս չեն կարող դիտվել որպես առանձին քրեական դեպքեր։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Դրանք նույն վտանգավոր շղթայի օղակներն են, որոնք վկայում են մեկ հստակ իրողության մասին՝ պետությունը դադարել է կատարել իր հիմնական գործառույթը՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու վերահսկել հասարակական կյանքը։
Երբ կրակոցներն արդեն հնչում են քաղաքների կենտրոններում, իսկ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա ոչ թե պատահականություն է, այլ անվերահսկելիության խորքային դրսևորում, որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին։
Եթե այս իրավիճակում իշխանության «հետևությունը» կրկին սահմանափակվի մարզային պաշտոնյաների պաշտոնանկությամբ՝ ինչպես Մերձավան և Արաքս համայնքների սպանություններից հետո, ապա դա ոչինչ չի փոխի։
Նույնիսկ ՆԳ նախարարի կամ երկրի ոստիկանապետի հրաժարականը այլևս չի կարող լինել լուծում․ խնդիրը անհատների անգործությունը չէ, այլ ամբողջ համակարգի կաթվածահար լինելը։
Գործ ունենք ազգային անվտանգության ճգնաժամի հետ։
Եվ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած «Չորրորդ հանրապետությունը» այս վիճակն է՝ սպանություններ սրբավայրերում, կրակոցներ քաղաքներում, անպատժելիություն ու քաոս, ապա պետք է հստակ ասել՝ այդ «հանրապետությունը» կառուցվել է պետականության հիմնասյուների փլուզման վրա»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն Հայաստանն ու Ադրբեջանը. Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավա...
Դոն Պիպոյի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին. որպես վկա հարցաքննվել է նաև Վլադիմիր Գասպարյանը. NEWS
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, այսօր՝ ապրիլի 20-ին, «Դոն Պիպո» մական...
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
Դոնալդ Թրամփը ասել է, որ կարող է վերջ տալ պատերազմին՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա
Դոնալդ Թրամփը մասնավոր կերպով ասել է, որ կարող է վերջ տալ պատերազմին՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա՝ որոշ տարածքներ...