Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն Հայաստանն ու Ադրբեջանը. Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը:
Նա հիշեցրել է ամերիկյան կողմի ջանքերի և կազմակերպած հանդիպումների մասին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, և հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ: «Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավել...
Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ միջանցքի բացումը ռազմավարական նախագիծ է Ադրբեջանի համար։ «Հայաստանն այսօ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «...
Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրեն...