Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայից կրած պարտության մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական երրորդ խաղում Հունգարիայից կրած 0:2 հաշվով պարտությունը։
«Հնարավորություններ շատ ունեինք։ Ափսոս, որ չկարողացանք հասնել դրական արդյունքի։ Բայց չեմ կարող ասել, որ մրցակիցն արժանի չէր հաղթանակի։ Շնորհավորում եմ նրանց։ Մենք կվերլուծենք եւ կպատրաստվենք Իռլանդիայի դեմ խաղին։
Խնդիրներ տեսանք, գիտենք, կվերլուծենք, բայց թիմը հասկանում էր՝ ինչ էր անում, ինչպես պետք է պաշտպանվել, պրեսինգ անել, պահեր ստեղծել։ Շատ բաներ ստացվում էին։ Ինչը չի ստացվում, կփորձենք լուծել։
Վերջին հարվածի խնդիրը կա, եթե վերջավորությունը լիներ արդյունավետ, մենք կհաղթեինք։ Չունենք մաքուր 9 համար, որը կկարողանար գոլ խփել, բայց մարտավարության, ցանկության հաշվին ստեղծում ենք մեր պահերը։ Ինչո՞ւ չենք կարողանում գոլ խփել։ Կվերլուծենք։ Այսօր ամենալուրջ պատճառը գրոհների վերջավորությունն էր։ Պետք է գոլ խփել։ Կարելի էր չպարտվել եւ վերցնել մեկ միավոր։
Հաջորդ խաղում կարող ենք հենվել մեր կոլեկտիվի, մեր մթնոլորտի, երկրպագուների, հավատքի, նվիրվածության, պայքարի եւ կազմակերպված, կարգապահ խաղի վրա։ Շատ դրական բաներ կան։ Դրանց հաշվին կարող ենք շարժվել առաջ եւ հասնել դրական արդյունքի»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հաջորդ ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիային։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկեց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը
Հայ երկրպագուներն պաստառով են եկել Հայաստան - Պորտուգալիա հանդիպմանը։Խաղից առաջ նրանք պաստառ բարձրացրին հավաքականի նախին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ակտիվիստը խանգարել է հոթ դոգ ուտող չեմպիոնին ռեկորդ սահմանել
Ակտիվիստը Նյու Յորքում կայացած Հոթ դոգ ուտելու մրցույթում խանգարել է չեմպիոնին գերազանցել սեփական ռեկորդը։ Տղամարդը վստա...
Պետք է շարունակենք նույն ոգով. Մխիթարյանը՝ միլանյան դերբիում ջախջախիչ հաղթանակից հետո
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան դերբիում տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (5-1) պատասխանել է լրագրողների հ...
Որքան է վաստակել Ռոնալդուն վերջին 1 տարում. Forbes
Ռոնալդուն կրկին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նա մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար։ Այս մասին գր...