Մոտ մեկ միլիոն ամերիկացի զինվորներ կմնան առանց աշխատավարձի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկ միլիոնից ավելի ամերիկացի զինծառայողներ կմնան առանց աշխատավարձի՝ դեմոկրատների կողմից բյուջետային համաձայնագիրը ընդունելու և կառավարությունը վերաբացելու դժկամության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մեկ միլիոն երեք հարյուր հազար զինծառայողներ՝ գործող զինծառայողներ, օդաչուներ, նավաստիներ, չեն ստանա իրենց աշխատավարձը, քանի որ դեմոկրատները հետ են կանգնել և ցույց են տվել, որ իրենց համար միևնույն է», - լրագրողներին ասել է Ջոնսոնը:
Հավելենք՝ ԱՄՆ նոր ֆինանսական տարին սկսվել է , սակայն Կոնգրեսը չկարողացավ հաստատել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը չկարողացավ գործել: Միացյալ Նահանգներում կառավարության աշխատանքի դադարեցումը ենթադրում է Կոնգրեսի կողմից անմիջապես ֆինանսավորվող որոշ պետական գործակալությունների գործունեության դադարեցում՝ հաջորդ ֆինանսական տարվա համար բյուջեի բացակայության պատճառով, ինչը հազվադեպ երևույթ չէ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է օգտագործել կառավարության աշխատանքի դադարեցումը՝ անձնակազմի և աշխատավարձերի զանգվածային կրճատումներ կատարելու համար: Նա պնդում էր, որ բյուջեի վերաբերյալ դեմոկրատների դիրքորոշումը ստեղծել է բյուջետային փակուղի, և Սպիտակ տունը շահագործում է ստեղծված իրավիճակը՝ հանրապետականներին դուր չեկող ծրագրերը վերացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը ՌԴ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական ԱԹՍ-ը․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական զինված ուժերի 79 անօդաչու թռչող սարք, որից 59-ը Ղրիմի օդային տարածքու...
Սկանդալ ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում
Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են: Այս մասին հայտնում է ադրբեջան...
Բաքուն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։ Այս մասին հայտնում են ադ...
Գաղտնալսումից ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ, ես կոնկրետ հարցնելու եմ. Մարուքյան
Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց գնաց, ուրեմն իմացեք չի մարսվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան...