Սկանդալ ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում
Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։
«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»,- հայտարարել է նախարարությունը։
Թե մինչև երբ է գործելու այս արգելանքը՝ Բաքուն չի հստակեցնում։
Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։
Ի պատասխան Բաքուն երեկ արտգործնախարարություն էր հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրել։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները Եկատերինբուրգում գործողություն են իրականացրել մի քանի տասնյակ Ադրբեջանի բնիկ քաղաքացիների ձերբակալելու համար: Ինչպես հաղորդում է Trend-ը, խուզարկությունը տեղի է ունեցել տասից ավելի բնակարաններում, որտեղ բնակվում էին ադրբեջանցիներ: Ընդհանուր առմամբ, ըստ Ura.ru-ի, անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 մարդու, որոնցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Փաշինյանի հետ հեռախոսարույցից հետո Մակրոնը գրառում է կատարել
Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակ...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Աբբաս Արաղչին զգուշացրել է Թրամփին և Իսրայելին
Իրանի ժողովուրդը գիտի իր արժեքը, գնահատում է իր անկախությունը և երբեք թույլ չի տալիս որևէ մեկին որոշել իր ճակատագիրը։&nb...