Մեքենան բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել. կա տուժած
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է կենցաղային իրեր
Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-...
Նոր Զելանդիայում խոշորագույն քաղաք է փակվել Covid-19-ի 1 դեպքի պատճառով. Reuters
Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքում կարանտին է սահմանվել կորոնավիրուսի նոր դեպքի պատճառով: Այս մասին շաբաթ հ...
Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քնն...
Հրաձգություն՝ Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկի մոտ. կան տուժածներ
Կրակոցներ են հնչել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հարիսոնբուրգ քաղաքում՝ Ջեյմս Մեդիսոն համալսարանի շենքի մոտ: Այս մասին հայտնում է...