Այս ամենը անհնար կլիներ առանց Թրամփի. Նեթանյահուն՝ Գազայում հակամարտության ավարտի մասին
Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագիրը հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի ջանքերի: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում, որտեղ սպասվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի հաստատումը։
«Սա վճռորոշ պահ է։ Վերջին երկու տարիները մենք պայքարել ենք մեր պատերազմական նպատակներին հասնելու համար, և ամենակարևորը բոլոր պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացածների վերադարձնելն է։ Եվ մենք պատրաստվում ենք դա անել։ Մենք չէինք կարող դրան հասնել առանց նախագահ Թրամփի և նրա թիմի՝ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների արտակարգ օգնության: Այս ջանքերը, ինչպես նաև մեր զինվորների քաջությունը, որոնք մտան Գազա, ստեղծեցին ռազմական և դիվանագիտական համակցված ճնշում, որը մեկուսացրեց Համասին։ Ես կարծում եմ, որ հենց դա էլ մեզ հասցրեց այս կետին», - ասել է Նեթանյահուն։
Համասի հետ համաձայնագիրը հաստատելու համար հրավիրված կաբինետի նիստին մասնակցել են նաև Գազայի հակամարտության հարցերով ԱՄՆ դեսպան Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը. Բայրամով
Մենք կարծում ենք, որ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ: Այս մասի...
Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի. Տիգրան Աբրահամյան
Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականաց...
Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խոր...
Շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի համար, և մենք այդտեղ չենք կարող Հայաստանը դնել զոհասեղանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մաս...