7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ․ երկրում ցունամիի վտանգ է հայտարարվել
Ֆիլիպինների ափերի մոտ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը մեծացնում է ցունամիի առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են ամերիկացի սեյսմոլոգներն ու օդերևութաբանները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 58 կիլոմետր խորության վրա։
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ։
Ավելի ուշ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 5.9 մագնիտուդով նոր երկրաշարժերի և Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած ևս 6.0 մագնիտուդով երկրաշարժի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Նյու Յորքի միջազգային օդանավակայանում United Airlines ընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Թռիչքից րոպեներ հե...
Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կան զոհեր
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի...
ՀՐԱՏԱՊ․ Գյումրի-Մոսկվա չվերթին արտակարգ ազդանշան է տրվել․ ինքնաթիռը շտապ իջնում է
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռին արտակարգ ազդանշան է փոխանցվել, որից հետո ինքնաթիռը սկսել է իջնել, վկայ...
Գողացել են ԲՀԿ-ական պատգամավորի հեծանիվը
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների...