Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել․
«Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում, նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ վերջինիս որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար։ Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։
Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում։
Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբն իր մտահոգությունն է հայտնում իրավական գործիքակազմի՝ այսչափ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրույթում։
Փաստաբաններ՝
Արամայիս Հայրապետյան
Հովհաննես Ղարաքեշիշյան
Զարուհի Փոստանջյան:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան
Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հ...
Ով է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը
Ինչպես արդեն հայտնել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․«Հիմք ընդունելով վարչապետի առա...
Կառլես Պուչդեմոնը ինքնաաքսորից հետո վերադարձել է Կատալոնիա. նրան որոնում է Իսպանիայի ոստիկանությունը
Կատալոնիայի ոստիկանությունը գործողություն է սկսել Կառլես Պուչդեմոնին հայտնաբերելու և ձերբակալելու համար այն բանից հետո,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպումից խիստ զայրացած են հեռացել
Ինչպես արդեն հայտնել էինք՝ կառավարության շենքի ներսում կիրանցիներն հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ «Երեք ժամ տևած հանդ...