Թուրքիան և Լեհաստանը համատեղ անօդաչու համակարգեր կարտադրեն
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գործող «Արևելյան հետազոտությունների կենտրոնի» Թուրքիայի, Կովկասի և Միջին ասիայի ուղղվածության բաժնի ղեկավար, դոկտոր Քարոլ Վասիլևսկին անդրադարձել է Թուրքիա-Լեհաստան ռազմական համագործակցությանը:
Վերջինիս վերլուծությամբ՝ երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության ներուժը հետզհետե մեծանում է և առավել ուշագրավ է զինամթերքի համատեղ արտադրությունը: Նրա կարծիքով՝ Թուրքիա-Լեհաստան համագործակցությունն այդ ոլորտում կարող է ընդլայնվել՝ ընդհուպ հասնելով մինչև անօդաչու համակարգերի համատեղ արտադրության:
«Թուրքական ռազմական ոլորտի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև Լեհաստանի սուզանավերն ու էլեկտրական հարվածային միջոցները»,- հավելել է նա:
Բացի այդ վերջինս նշում է, որ ապագայում Լեհաստանը կարող է դառնալ Թուրքիայի հետ խորացված համագործակցության խորհրդանիշ՝ որպես «համատեղ արտադրության կենտրոններից մեկը»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավոր վայրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Բերման է ենթարկվել «Ալֆայի» ստեղծման ակունքում կանգնած Գասպարյանին․ ուշի-ուշով հետևելու ենք
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգն...
Զարուհի Բաթոյանը մեկնում է արձակուրդ. Նրան փոխարինող կա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:«Ղեկավարվելով «Հանրային ծա...
Սինանյանի հոր աղմկահարույց մեկնաբանությունը՝ ընդդիմադիր պատգամավորի գրառման տակ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունիսի 29-ին լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ստեփանակ...