Բերման է ենթարկվել «Ալֆայի» ստեղծման ակունքում կանգնած Գասպարյանին․ ուշի-ուշով հետևելու ենք
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած Արամ Գասպարյանի մասին, որը բերման է ենթարկվել։
«ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ազգային անվտանգության «Ալֆան» այսօր բերման է ենթարկել կենսաթոշակի անցնելուց հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես դեպարտամենտի ղեկավար աշխատող, այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած Արամ Գասպարյանին։ ԱԱԾ փոխգնդապետն ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞րն է բերման պատճառը, պատասխանել է՝ երևի նախկին կոլեգաներս կարոտել են։
Տեղեկացնենք, որ Արամ Գասպարյանը հայտնի է նաև Չիկո ծածկանունով (հատուկ ծառայությունների մարտական ստորաբաժանումներում ընդունված է մարտիկներին տալ ծածկանուններ), գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով, ծանրակշիռ ներդրում ունի Արցախյան բոլոր պատերազմներում՝ դրանցից առաջինում ստացած վնասվածքից հետո հրաշքով մնալով կենդանի։
Բերման է ենթարկվել նաև երկարամյա ծառայության ընթացքում բազմաթիվ պարգևների արժանացած, այդ թվում «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված, անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը (ծածկանունը՝ Չուկ):
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտնում է, որ ուշի-ուշով հետևելու է զարգացումներին, քանզի չի կարող անհաղորդ մնալ կյանքի լավագույն տարիները երկրին նվիրած գործընկերների ճակատագրի նկատմամբ, հնարավոր ամեն ինչ անելու է գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...